Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հաջորդ տարի նույնպես ակնկալվում է, որ Սևանում կապտականաչավուն ջրիմուռների աճ կլինի. նախարար

Հաջորդ տարի նույնպես ակնկալվում է, որ Սևանում կապտականաչավուն ջրիմուռների աճ կլինի. նախարար

13:19 | 10.10.2019 | Քաղաքականություն

Ըստ կանխատեսումների, հաջորդ տարի  նույնպես ակնկալվում է, որ Սեւանում կապտականաչավուն ջրիմուռների աճ կլինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, միջազգային հեղինակավոր կազմակերպության են հրավիրել, որ ուսումնասիրություններ են արել, զեկույց են պատրաստել, որը փոխանցվել է Գիտությունների ազգային ակադեմիային:

«Մաքրման կայանների մասով նախնական աշխատանքներն արվել են: ԵՄ-ից ակնկալվող 5 մլն եվրոյի դրամաշնորհը եւս ուղղվելու է Սեւանի մաքրմանը: Նաեւ հաջորդ տարի ավելի մեծ ափամերձ տարածքներ ենք մաքրելու: Բայց միանշանակ է, որ աղտոտումների ծավալը, որ գալիս է տասնյակ քաղաքներից, բնակավայրերից, կտրուկ պետք է նվազեցվի: Եթե չնվազեցվի, ապա ռիսկերը շատ մեծ են»,-ասաց նախարարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси