Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր կարգավորում. վթարի դեպքում՝ վարորդները կարող են նաև էլեկտրոնային եղանակով լրացնել համաձայնեցված հայտարարագիրը

Նոր կարգավորում. վթարի դեպքում՝ վարորդները կարող են նաև էլեկտրոնային եղանակով լրացնել համաձայնեցված հայտարարագիրը

12:05 | 10.10.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Այն իրականացվում է ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ԱՊՊԱ ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակներում։ Արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների ժամանակ էապես կբարձրանա վարորդների հարմարավետությունը՝ պատահարն առավել արագ և մատչելի ինքնուրույն ձևակերպելու, ինչպես նաև վթարի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասն արագ վերականգնելու համար:

«Տրամաբանությունը պարզ է, կօգտագործվի մի հավելվածներ, որոնք կբավարարեն այն պահանջներին, որոնք կսահմանվեն բյուրոյի կողմից»,-ասաց Ջանջուղազյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси