Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

11:24 | 10.10.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 29-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Տրդատ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,

-              «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին

-              Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

-              «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին

-              Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին

-              «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» եւ այլ հարցեր:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси