Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կուբայի խորհրդարանը վերջին 40 տարում առաջին անգամ նախագահ կընտրի

Կուբայի խորհրդարանը վերջին 40 տարում առաջին անգամ նախագահ կընտրի

10:31 | 10.10.2019 | Քաղաքականություն

Կուբայի ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեան (միապալատ խորհրդարան) հինգշաբթի արտահերթ նիստ կանցկացնի հանրապետության նախագահ ընտրելու համար՝ երկրի նոր սահմանադրության դրույթներին համապատասխան, որն ընդունվել է փետրվարին անցկացված հանրաքվեով։ Պետության ղեկավարից բացի, որին կընտրեն առաջին անգամ 40 եւ ավելի տարիների ընթացքում, կնշվեն նաեւ երկրի փոխնախագահի, Պետական խորհրդի անդամների եւ խորհրդարանի նախագահի անունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թեկնածուներին խորհրդարանականներին ներկայացնելը տեղի կունենա անմիջապես նիստի ժամանակ, իսկ հաղթող կդառնա ներկա գտնվող պատգամավորների ձայների 50 տոկոսից ավելին հավաքած հավակնորդը։ Նման սխեմայով կընտրվի նաեւ Պետական խորհրդի կազմը, որը կունենա 21 ներկայացուցիչ։ Հանրապետության նախագահը պաշտոնը կստանձնի քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո։

Նախագահական լիազորությունների ժամկետը սահմանադրությամբ նախատեսված է հինգ տարի, բայց պետության ղեկավարի այդ մանդատը կարող է ավելի կարճ տեւել, նոր ընտրությունները կանցկացվեն 2023-ին խորհրդարանի պատգամավորների ընտրությունների հետ միասին։ Այս միջոցն ընդունվել է նաեւ այն բանի համար, որպեսզի վերընտրվի ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեան, որի կազմը ձեւավորվել է անցած տարի եւ որը մնում է իշխանության բարձրագույն մարմինը երկրում։

Ավելի քան 6,81 մլն կուբացիներ քվեարկել են նոր սահմանադրության հաստատման օգտին փետրվարի 24-ին տեղի ունեցած համաժողովրդական կամարտահայտման ժամանակ, դա կազմում է երկրի ձայնի իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների 73,3 տոկոսը։ Կուբայի Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը հանրաքվեին կազմել է 84,4 տոկոս։

Կարեւոր փոփոխությունների թվում մասնավոր սեփականության մասնակի ընդունումն ու կոմունիզմի կառուցումից հրաժարումն են, նախագահի եւ վարչապետի պաշտոնների հիմնումը, բարձրագույն պետական պաշտոնում երկու հնգամյա ժամկետ գտնվելը։ Միեւնույն ժամանակ, պետության սոցիալիստական բնույթի եւ հասարակության կյանքում Կոմունիստական կուսակցության ղեկավար դերի մասին դրույթները նոր սահմանադրությունում մնացել են անփոփոխ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси