Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես իրականություն եմ դարձնում այն հուշերը, թե ինչպես էին սուրճ պատրաստում իմ մայրը, տատը. Թանկյանը՝ փոքր բիզնես է դրել

Ես իրականություն եմ դարձնում այն հուշերը, թե ինչպես էին սուրճ պատրաստում իմ մայրը, տատը. Թանկյանը՝ փոքր բիզնես է դրել

17:39 | 09.10.2019 | Հասարակություն

Ես սուրճի փոքրիկ գործ եմ սկսել, որը հայաստանյան արժեքներից վերցրած սուրճի մասին է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Ես դրանով իրականություն եմ դարձնում այն հուշերը, թե ինչպես էին սուրճ պատրաստում իմ մայրը, տատը: Ինձ համար դա մի բան է, որ գուցե կարելի է նաեւ Հայաստանում զարգացնել, տանել արտասահման: Երեւի գիտեք, որ ես այդ սուրճը նաեւ ԱՄՆ-ում եմ սկսել վաճառել: Այն որ ես եւ իմ նման մարդիկ սկսել են Հայաստանը ներկայացնել, դա շատ կարեւոր է»,-ասաց նա:

Թանկյանը նաեւ հավելեց, որ ընդհանրապես երկրի մասին տպավորությունը կազմում են ոչ թե դրոշով, քաղաքական գործիչներով, այլ շատ հաճախ մշակույթով, սնունդով: Սնունդն այդ առումով մեծ դեր ունի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси