Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալների կալանքի ժամկետները երկարաձգվել են

«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալների կալանքի ժամկետները երկարաձգվել են

17:23 | 09.10.2019 | Հասարակություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգել է «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալների կալանքի ժամկետները։ Որոշումների դեմ պաշտպաններն արդեն բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Գործով մեղադրյալ  Ջեմսիկ Մարտիրոսյանի պաշտպան, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը և  մեղադրյալ Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը տեղեկացրեցին, որ մեղադրանք առաջադրելուց ի վեր իրենց պաշտպանյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություն, այդ թվում առերեսումներ չեն իրականացվել։

NEWS.am–ի հետ զրույցում Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ քննիչի անգործությունը վիճարկել է վերադաս դատախազին։

Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։

Գործարար Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси