Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանական Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի հարևանությամբ

Գերմանական Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի հարևանությամբ

16:14 | 09.10.2019 | Հասարակություն

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է Bild պարբերականը:

Ոստիկանության համաձայն՝ կա 2 զոհ:

Հանցագործը, որն ըստ տեղեկությունների՝ զինվորական համազգեստով է եղել, կրակ է բացել ինքնաձիգից և մեքենայով փախուստի դիմել Լեյպցիգի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ կրակոցները հնչել են հրեական գերեզմանոցի մոտակայքում: Նշվում է նաև, որ նռնակ են նետել գերեզմանի ուղղությամբ: Այս պատահարի հետևանքով դեռևս հայտնի չէ՝ կան տուժածներ, թե ոչ:

Ոստիկանությունը կոչ է արել Հալլեի բնակիչներին մնալ իրենց տներում:

Հարձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ հրեաները նշում են հուդայականության ամենակարևոր տոներից մեկը՝ Յոմ Կիպպուրը, որը նշվում է հոկտեմբերի 8-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 9-ի երեկոն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси