Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել են ՔԿ մի քանի աշխատակիցներ

ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել են ՔԿ մի քանի աշխատակիցներ

14:00 | 09.10.2019 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցների  պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրել՝

Արման Վարդանի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Արսեն Վոլոդյայի Այվազյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանին Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси