Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արմավիր» ՔԿՀ-ում «հնարամիտ» դատապարտյալը ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից. Այնտեղ գտել են 4 փաթեթով մարիխուանա

«Արմավիր» ՔԿՀ-ում «հնարամիտ» դատապարտյալը ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից. Այնտեղ գտել են 4 փաթեթով մարիխուանա

13:23 | 09.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝ ընդհանուր 75.7 գր քաշով:

Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси