Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված. աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են

Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված. աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են

12:27 | 09.10.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում օպերատիվ խմբերը համապատասխան աշխատանքներ  են իրականացնում: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси