Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

11:56 | 09.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին: Տեսանյութը տարածել են Anadolu, Ruptly գործակալությունները և RT-ի ալիքը.
 
Տեսանյութում ներկայացված են M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն՝ Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ: 
 
Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu- ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:
 
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կարող է որոշում կայացվի Սիրիայի հյուսիսային սահմանային տարածքներից քրդական զինված կազմավորումները դուրս բերելլու վերաբերյալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси