Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալեն Սիմոնյանը լրատվական դաշտում ամենաքիչ լուսաբանվողներից է. «Մեդիա պաշտպան»

Ալեն Սիմոնյանը լրատվական դաշտում ամենաքիչ լուսաբանվողներից է. «Մեդիա պաշտպան»

11:51 | 09.10.2019 | Քաղաքականություն

2019-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 48 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 4-ը` դրական, 38-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ լրատվական դաշտում միշտադիտարկվող քաղաքական գործիչների շարքում ամենաքիչ լուսաբանվողն է։ Պարոն Սիմոնյանին, կարծես, չեն նկատում, և Ալեն Սիմոնյանն էլ առանձնապես ակտիվ չէ։

Ալեն Սիմոնյանին քննադատել են ՀՅԴ-ին ուղղված խոսքերի համար։ Ըստ լրատվականի՝ Ալեն Սիմոնյանը նախ հրաժարվել է մեկնաբանել ՀՅԴ-ի մասին հարցը, այնուհետև որոշ որակումներ է հնչեցրել։ Հրապարակման մեջ ասված է. «Անկեղծ, զարմանալի կլիներ, որ կյանքում ընդամենը 130 կմ ճանապարհ անցած անձինք մեկնաբանեին 130-ամյա ուղի անցած և պատմություն կերտած կուսակցությանը կամ բանավեճի մեջ մտնեին նրա ներկայացուցիչների հետ: Բայց դրա մասին չէ, որ կուզենայի գրել»:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը մեղադրել է Արծվիկ Մինասյանին Ամուլսարի հարցում դիրքորոշումը փոխելու համար։ Ի պատասխան այս մեղադրանքին, ասվում է. «Դուք ձեր դիմաց ձեր թիմակից հսկա վարչապետին մի՞թե չեք տեսնում, և կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ էր նա ասում Ամուլսարի մասին երեկ, ինչ է ասում այսօր, ինչ էր նա ասում ԵԱՏՄ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի պարկում կանգնած և դիտավորյալ չշահագործվող ավտոբուսների մասին երեկ, ինչ է կատարվում այսօր քաղաքում և երկրում…»։

Նշվում է, որ Արթուր Վանեցյանը Ալեն Սիմոնյանի ընկերն է և Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է հենց ԱԺ փոխխոսնակի միջոցով։ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ըստ լրատվականների՝ առաջնորդից իջեցված հրահանգից հետո շատերն իրար հերթ չտալով հարցազրույցներ էին տալիս և գրառումներ էին կատարում Արթուր Վանեցյանի դեմ։ Հրապարակման համաձայն՝ առաջնորդից իջեցված հրահանգն է պատճառը, որ Ալեն Սիմոնյանը սկսել է հարցազրույցներ տալ իր ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դեմ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси