Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա

Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա

11:07 | 09.10.2019 | Սպորտ

Ադրբեջանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Թուրալ Բայրամլըին Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է Minval.az կայքը:

Պատճառը, ըստ որի ադրբեջանցի կիսապաշտպանին չեն թույլատրել մուտք գործել Ֆրանսիա, չի նշվել: Ադրբեջանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են և փորձում են հասկանալ իրավիճակը:

Ֆուտբոլիստն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հոկտեմբերի 9-ին կվերադառնա Ադրբեջան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси