Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել

10:42 | 09.10.2019 | Հասարակություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Մանրամասներ ԲԿ-ից չեն հայտնել, մասնավոապես, թե ինչ վիրահատություն է արվել:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել:

«Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել: Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,-ասաց Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Ավելի վաղ հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն. «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси