Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
26-ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու վթարվել

26-ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու վթարվել

18:52 | 08.10.2019 | Պատահարներ

Հոկտեմբերի 7-ի ցերեկը Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան Արզնի գյուղի տարածքում փախցրել են իր «ԳԱԶ 3274» մակնիշի մեքենան, որից հետո տեղեկացել է, որ այն վթարված վիճակում գտնվում է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան փախցրել է Երևանի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ, որը ժամեր անց բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси