Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց սադիստ հորը

Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց սադիստ հորը

18:37 | 08.10.2019 | Հասարակություն

Քննչական հետաքննության կողմից ներկայացվել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Կրտսեր եւ միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան թիկունքից են մոտեցել, երբ քնած է եղել բազկաթոռին։

«Նա (կրտսերը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մեկ անգամ թե երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ սկսել է հարցնել՝ ինչ է կատարվում։ Դրանից հետո մեղադրյալները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Ընդ որում, ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։

Ռեզոնանսային սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին՝ Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի բակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի եւ կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Հետաքննության տվյալներով, Միխայիլ Խաչատրյանին անձնական ատելության պատճառով սպանել էին նրա երեք դուստրերը։

Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց։ Այժմ նրանք ընդունում են իրենց մեղքը եւ զղջում են։

Ավելի վաղ քննիչները պարզել էին, որ քույրերը ճշմարտությունն են ասում հոր կողմից բազմամյա նվաստացումների, այդ թվում՝ սեռական բնույթի նվաստացումների մասին։ Սակայն ՔԿ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ նման որոշում կայացվել է կասկածյալի մահվան հետ կապված։

Ամցյալ շաբաթ ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ՝ երեք դուստրերի հանդեպ Խաչատրյանի նվաստացումների մասին։ Հոլովակում երեւում է, թե ինչպես է նա հարվածում քույրերից կրտսերին այն բանի համար, որ նա չի նայում իր աչքերի մեջ, երբ ինքը նրան հանդիմանում է։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել էր լուսանկար, որում Անգելինա Խաչատրյանը արնահոսում է հոր ծեծից հետո։ Ընդ որում, զարմիկի հետ նամակագրության մեջ տուժածը նշում է, որ իրենց ընտանիքի համար նման վնասվածքները «դատարկ բան են»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси