Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

Երևանի Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

16:24 | 08.10.2019 | Պատահարներ

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:45-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470 մակնիշի 47 PX 007 համարանիշի և BMW X5 մակնիշի 15 AG 151 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է և մասամբ ճանապարհը փակել: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси