Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վայոց ձորի մարզպետի տեղակալը ֆիզարձակուրդում է. փաստացի` մարզպետի տեղակալ չկա

Վայոց ձորի մարզպետի տեղակալը ֆիզարձակուրդում է. փաստացի` մարզպետի տեղակալ չկա

18:39 | 07.10.2019 | Քաղաքականություն

Վայոց ձորի մարզպետն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Նախարարը հրաժարականն ուղարկել է կառավարություն։

Այս մասին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։

«Սահմանադրությամբ մարզպետներին ազատում և նշանակում է կառավարությունը։ Այսօր ենք վարչապետի աշխատակազմին ուղարկել դիմումը։ Հրաժարականը կընդունվի, նոր միայն կանդրադառնանք, թե ով է մարզպետի պարտականությունները կատարում», - ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նանե Ասատրյանի վրա:

Հայտնի դարձավ նաև, որ մարզպետի տեղակալն այժմ ֆիզարձակուրդում է, և փաստացի ստացվում է, որ մարզպետի տեղակալ այս պահին չկա։

Նշենք նաև, որ նախատեսվում է մարզպետի նշանակման հարցն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси