Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիսիան-Գորիս ճանապարհին Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր

Սիսիան-Գորիս ճանապարհին Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր

15:43 | 07.10.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 21-ամյա Գոռ Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղեւոր 22-ամյա Արտյոմ Գ.-ն տեղափոխվել է Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին. վերջինս եւս հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси