Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է մասնակցել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին (ֆոտո)

Հայկ Մարությանը Կախա Կալաձեին հրավիրել է մասնակցել Էրեբունի-Երևանի տոնակատարություններին (ֆոտո)

17:20 | 05.10.2019 | Մշակույթ

Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։

Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երեւան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։

Շնորհավորում եմ չքնաղ Թբիլիսիի մեր ընկերներին քաղաքի տոնի կապակցությամբ, արեւշատություն ու բարգավաճում եմ մաղթում։ Վստահ եմ՝ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների միջեւ հարաբերությունները է՛լ ավելի են զարգանալու բոլոր ուղղություններով»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси