Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Շիրակի թեմի առաջնորդի գրառմամբ բարձրացված խնդիրը. ՊԵԿ-ն արձագանքել է

ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Շիրակի թեմի առաջնորդի գրառմամբ բարձրացված խնդիրը. ՊԵԿ-ն արձագանքել է

15:27 | 05.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վրդովվել էր, որ ՊԵԿ-ի նամակում ինքը ներկայացվել էր որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյան»:

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է.

«Մեծ հարգանք ունենալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ` ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է  Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմամբ բարձրացված խնդիրը, որի առնչությամբ կտա պարզաբանում եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն է ստացել. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աջապահյանը։

Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси