Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». «Մեկ-մեկ չեն լսում, մեկ-մեկ չեն ընկալում». Արմեն Սարգսյանը՝ իշխանությունների մասին

«Հրապարակ». «Մեկ-մեկ չեն լսում, մեկ-մեկ չեն ընկալում». Արմեն Սարգսյանը՝ իշխանությունների մասին

10:23 | 05.10.2019 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեր լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, թե որն է իր առաքելությունը՝ որպես նախագահի։ «Իմ գործը չի, որ մինչեւ վերջ հասցնեմ, իմ գործն է՝ խորհուրդ տամ, աջակցեմ։ Ես դռներ եմ բացում։ Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ոչ թե վերջնական պայմանագիրը»։

Իսկ լսո՞ւմ են Ձեր խորհուրդները։ «Ե՛վ լսում են, ե՛ւ ընկալում են․․․ մեկ-մեկ չեն լսում, մեկ-մեկ չեն ընկալում, բայց դա գիտե՞ք ինչ է, ավելի, էսպես ասած, աբստրակտ հարց է։ Եթե չլսեին, ես էստեղ չէի լինի։ Եթե ես չիմանայի, որ ինչ-որ տեղ հաջողության ենք հասնելու, էդ դեպքում ինչո՞ւ եմ էս բոլորն անում։ Հասկանո՞ւմ եք ինձ։ Ես շատ հետաքրքրված չեմ անձնավորված հարաբերություններով՝ ով ասաց, ինչպես խոսեցին, ինչպես բամբասեցին։ Ես մեծ նպատակ եմ տեսնում, որ մեր երկիրը սարքենք բարեկեցիկ երկիր, եւ պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси