Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը հաղթեց «Երևան»-ին

18:00 | 04.10.2019 | Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 10-րդ տուրը:

«Երևան»-ը սեփական հարկի հյուրընկալեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ին: Վանաձորում կայացած խաղի 15-րդ րոպեին Իրակլի Լոգուան առաջ մղեց «Արարատ»-ին: Խաղակեսի ավարտին Ալեքսանդր Կոզլովը 11 մետրանոցի շնորհիվ կրկնապատկեց հաշվի տարբերությունը: «Երևան»-ի կազմում միակ և հեղինակության գնդակը խփեց Ռամազան Իսաևը: «Արարատ»-ի 3-րդ գնդակով աչքի ընկավ Զավեն Բադոյանը: «Երևան»-«Արարատ» 1:3:

10-րդ տուրում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ», «Լոռի»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Շիրակ», «Նոա»-«Գանձասար-Կապան» հանդիպումները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси