Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Կոտայքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

15:11 | 04.10.2019 | Պատահարներ

Կոտայքի մարզում, հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Օ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղաամսի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ՝ 34-ամյա Ավետիք Հ-ն եւ 20-ամյա Մամիկոն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси