Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

18:50 | 02.10.2019 | Պատահարներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արթուր Ղ., ծնված 1984 թ. և 3 ուղևոր): Արթուր Ղ.-ն տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси