Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ղրիմում հայկական համարանիշով մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 5-ը վիրավոր են. «Ինտերֆաքս»

Ղրիմում հայկական համարանիշով մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 5-ը վիրավոր են. «Ինտերֆաքս»

13:41 | 01.10.2019 | Պատահարներ

Ղրիմի Պրիմորսկիյ գյուղի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան վթար է տեղի ունեցել, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

«Հարևան երկրներից մեկում գրանցված KIA Optima և Lada Priora մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին»,-հայտնել են Ղրիմի ՆԳՆ-ից:

Ականատեսների վկայությամբ՝ մեքենան գրանցված է եղել Հայաստանում:

Ողբերգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել են: Ըստ նախնական տվյալների՝ Lada-ի վարորդը Սիմֆերոպոլից ավտոմայրուղով ընթանալիս է եղել Կերչի ուղղությամբ, երբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել KIA-ի վարորդին:

Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси