Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար՝ Բաբաջանյան փողոցում. «Mercedes E»-ի կին վարորդին եւ ուղեւորին հասցրել են հիվանդանոց

Վթար՝ Բաբաջանյան փողոցում. «Mercedes E»-ի կին վարորդին եւ ուղեւորին հասցրել են հիվանդանոց

10:03 | 01.10.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ Հաուս» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում բախվել են «Honda Civic» (վարորդ՝ Տիգրան Հ., ծնված 1992 թ.) եւ «Mercedes E» (վարորդ՝ Սուսաննա Գ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes E» ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին (Սամվել Հ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси