Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտենի համայնքի մոտ վթարված ավտոբուսը հողագործ բանվորների էր տեղափոխում. Տուժածների թիվը 14-ի է հասել

Արտենի համայնքի մոտ վթարված ավտոբուսը հողագործ բանվորների էր տեղափոխում. Տուժածների թիվը 14-ի է հասել

11:43 | 30.09.2019 | Պատահարներ

Արտենի համայնքի մոտ նախօրեին տեղի ունեցած խոշոր վթարից տուժածները Արտենի եւ Արագած համայնքների բնակիչներ են: Այս մասին հայտնեց Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը` նշելով, որ ԿԱՎԶ մակնիշի մեքենան գյուղացիներին տեղափոխում էր Արմավիր` հողագործական աշխատանքներ կատարելու:

«Ավտոբուսը հողագործ բանվորներ էր տեղափոխում Հոկտեմբերյան գյուղացիական  աշխատանքներ կատարելու: Նրանք եգիպտացորեն,  խաղող էին հավաքում Արմավիրում: Երեկ էլ հերթական անգամ վերադառնալու ճանապարհին դեպքը տեղի ունեցավ»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ հիվանդանոց են տեղափոխվել 14 հոգի, իրենք էլ ավագանու նիստ են հրավիրել, որպեսզի քննարկեն եւ օգնություն տրամադրեն տուժածներին:

Նշենք, որ առողջապահության նախարարի մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ տուժածների վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ.կան տուժածներ: Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси