Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

16:15 | 27.09.2019 | Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը:

Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի եւ որմնանկարների:

Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջեւ դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության եւ ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:

2011 թվականին Վան Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

Վան Խաչատուրի պայծառ հիշատակը երկար կմնա արվեստասեր հասարակության, հարազատների եւ գործընկերների սրտերում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси