Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանաձորում բնակարանն ամբողջությամբ այրվել է. 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել 62-ամյա կնոջը. վիճակը ծանր է

Վանաձորում բնակարանն ամբողջությամբ այրվել է. 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել 62-ամյա կնոջը. վիճակը ծանր է

10:05 | 26.09.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 04:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը:

Փրկարարները 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել Ռուզաննա Թ.-ին (ծնված 1957թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 06:01-ին:

Բնակարանն ամբողջությամբ այրվել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси