Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռումինիայի նախկին նախագահը մեղադրվում է կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

Ռումինիայի նախկին նախագահը մեղադրվում է կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

17:36 | 21.09.2019 | Քաղաքականություն

Ռումինիայի Բուխարեստ քաղաքի վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուին ճանաչել է կոմունիստական հատուկ ծառայությունների գաղտնի ոստիկանության տեղեկատու-գործակալ, գրում է Balkan Insight-ը:

Դատարանը հաստատել է գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության ազգային խորհրդի կողմից իրականացված հետաքննության եզրակացությունը: Բեսեսկուն մերժել է այս մեղադրանքները և հայտարարել, որ բողոքարկելու է վճիռը:

Այս գործով դատական քննությունը սկսվել է հունիսին: Ըստ ռումինական հետաքննության մարմինների և գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության ազգային խորհրդի փաստաթղթերի` Բեսեսկուն կոմունիստների հետ սկսել է համագործակցել 1972 թվականին, երբ նա Ռազմածովային ուժերի ակադեմիայի ուսանող էր: Բեսեսկուի «դոսյեն» ոչնչացվել է 1979 թվականին, երբ նա անդամագրվել է Ռումինիայի իշխող կոմունիստական կուսակցությանը:

Գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության ազգային խորհուրդը հայտնաբերել է Բեսեսկուի ձեռքով արված գրառումները, որտեղ ասվել է, որ վերջինս տեղեկութուն է տրամադրել իր հետ սովորող անձանց և իր մասնագիտական գործունեության ընթացքում իրեն հանդիպած օտարերկրյա քաղաքացիների մասին:

Բեսեսկուն Ռումինիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2014 թվականներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси