Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոչ մի հանցանք կատարած անձ չի կարող խուսափել պատասխանատվությունից. Արթուր Դավթյանը` Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին

Ոչ մի հանցանք կատարած անձ չի կարող խուսափել պատասխանատվությունից. Արթուր Դավթյանը` Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին

13:35 | 21.09.2019 | Քաղաքականություն

Իրավապահ մարմինների արձագանքը եղել է բավականին օպերատիվ, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին, որին, ըստ ահազանգի, մասնակից է եղել նաև մարզպետը, և այդ հանգամանքը փորձում են կոծկել:

«Այդ առումով արդեն հրապարակում է ներկայացվել, ձերբակալված անձ կա, ով անմիջական մասնակցություն է ունեցել միջադեպին․ վստահ եղեք, որ որևէ փաստ չի կարող կոծկվել: Որ պահին այդպիսի օբյեկտիվ վտանգ տեսնենք, կձեռնարկենք բոլոր միջոցները՝ ընդհուպ քրեական գործի վարույթը այլ նախաքննական մարմին տեղափոխելու ճանապարհով, բայց ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից, ոչ մի հանցանք կատարած անձ չի կարող»,-ասաց գլխավոր դատախազը:

Հարցին, թե նույնիսկ եթե մարզպե՞տը լինի մասնակից, քանի որ նշվում է, որ նա փորձել է ազդեցություն ունենալ նույնիսկ ցուցմունք տվողների վրա, ովքեր մատնանշել են իր անունը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ոչ միայն մարզպետը, ցանկացած անձ, ով լինի մասնակից հանցագործությանը, անպայման պատասխանատվության է ենթարկվելու, հենց այս պահին էլ այդ վարկածով ակտիվ գործողություններ են իրականացվում»:

Տեսանյութը՝ Tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси