Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էջմիածնում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր

Էջմիածնում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 3 վիրավոր

12:44 | 21.09.2019 | Պատահարներ

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չոբանքարա խճուղու թիվ 3 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Վահե Թ-ի վարած Mercedes մակնիշի 35 XD 650 համարանիշի եւ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Պետրոս Ջ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 12 ՕՕ 910 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Վահե Թ-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 23-ամյա Տարոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси