Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում

Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում

11:46 | 21.09.2019 | Քաղաքականություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաեւ տեղական եւ ինքնակառավարման մարմինները:

Անցակացվող զորավարժության նապատակներն են ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ եւ ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:

Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси