Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր

Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր

10:04 | 21.09.2019 | Քաղաքականություն

Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքական վերնախավը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին

«Եռաբլուրում» են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ ու պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նշենք, որ այս տարին Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Վարչապետը այսօր մեկնելու է ԱՄՆ:
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси