Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանցի խորհրդարանականը գրավադրել է պատգամավորի վկայականը

Ադրբեջանցի խորհրդարանականը գրավադրել է պատգամավորի վկայականը

18:46 | 20.09.2019 | Քաղաքականություն

Միլի մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովին դատի են տվել պարտքերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Report-ը, 2015 թվականի սեպտեմբերի 9-ին պատգամավորը 300 հազար դոլար պարտք է վերցրել տուն կառուցելու համար։

Պարտքը նոտարով գրանցվել է եւ վերցվել պատգամավորի ընտանիքի բարեկամից։ Շուտով պարզվել է, որ պատգամավորը չի կարող վճարել պարտքը։ Երբ անցել են պայմանավորված բոլոր ժամկետները, Ռաֆայել Ջաբրաիլովը որոշել է որպես գրավ թողնել III եւ IV գումարումների Միլի մեջլիսի պատգամավորի իր վկայականը։

Ինչպես նշում է haqqin.az-ը, պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովի մեքենայությունների մասին տեղեկացվել է բազմիցս։ Մասնավորապես, «Պատգամավորը էլի 300 հազար է «քցել» հոդվածում խոսվում էր պատգամավորի կողմից խոշոր գումարների յուրացման մասին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси