Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը

Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը

18:10 | 20.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ սեպտեմբերի 19-ին ժամը 23:55-ին ձախ նախադաստակի ներսային մակերեսի բազմակի կտրած վերքերով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1975թ.ծնված Ս. Գ.-ն:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ սեպտեմբերի 19-ին ժամը 23:50-ի սահմաններում Ստեփանակերտի Մաշտոց փողոցում տեղակայված «Էլիտ գրուպ» մսամթերքի խանութի դիմաց Ս. Գ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով մի քանի անգամ կտրել է ձախ դաստակի ներսային մասը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси