Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թեհրանը հայտարարել է, որ մտադիր չէ հարձակում գործել որեւէ երկրի վրա

Թեհրանը հայտարարել է, որ մտադիր չէ հարձակում գործել որեւէ երկրի վրա

18:02 | 20.09.2019 | Հասարակություն

Թեհրանը մտադիր չէ հարձակում գործել տարածաշրջանի որեւէ երկրի վրա, Թեհրանը կողմ է կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի օգնական, բարձրաստիճան սպա Յախյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայուն անվտանգություն ստեղծել եւ դուրս բերել բոլոր օտարերկյա ուժերը: Հուսով ենք, որ միջտարածաշրջանային թշնամիները կհասկանան, որ Իրանը նպատակ չունի հարձակում գործել կամ գրավել որեւէ երկիր»,- նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: 

Նա Վաշինգտոնին խորհուրդ է տվել չմտածել «ինտրիգներ հյուսելու» փորձերի մասին, քանի որ Թեհրանի պատասխանը կտարածվի «Միջերկրականից մինչեւ Կարմիր ծով եւ Հնդկական օվկիանոս»:

Սաֆավին նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումների համար Իրանի դեմ ուղղված մեղադրանքների, ինչպես նաեւ ԻԻՀ մերձակայքում ջրերի հսկողության հարցով կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի մտադրությունների ֆոնին: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси