Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սինգապուրի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Սինգապուրի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հայաստան

16:50 | 20.09.2019 | Քաղաքականություն

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին ասվում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքում:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրվի:  

Նշենք, որ հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Սինգապուր: Ավելի ուշ նա հայտարարել է, որ Սինգապուրի վարչապետին Երեւան է հրավիրել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси