Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոլումբիայի ՌԾՈւ-ն 500 մլն դոլար արժողությամբ 8 տոննա կոկաին է առգրավել

Կոլումբիայի ՌԾՈւ-ն 500 մլն դոլար արժողությամբ 8 տոննա կոկաին է առգրավել

16:13 | 20.09.2019 | Հասարակություն

Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը հինգշաբթի առգրավել են 500 մլն դոլար արժողությամբ 8 տոննա կոկաին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Noticias Caracol հեռուստաալիքին։

Ինչպես տեղեկացվում է, թմրանյութերը գտնվել են կիսաընկղմված սուզանավակում, Տումակո վարչական շրջանի ափից ոչ հեռու, եւ ուղարկվելու էին Կենտրոնական Ամերիկա։ Տեղեկություններ, թե ում է պատկանել բեռը, չեն նշվում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ սա թմրանյութերի այսկերպ փոխադրման՝ «պատմության մեջ ամենամեծ» խմբաքանակն է, որը հաջողվել է առգրավել։

Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, տարեսկզբից հայտնաբերվել է 20 նման նավակ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси