Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անտառում վիճել են. Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համագյուղացուն

Անտառում վիճել են. Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համագյուղացուն

15:20 | 20.09.2019 | Հասարակություն

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Օձուն գյուղի 83-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան մերձակա անտառում 36-ամյա համագյուղացին անհիմն վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 19-ին պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում 83-ամյա օձունցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսության մասնաճյուղի «Թումանյան» անտառպետության թիվ 3-րդ պահաբաժնի «Կնդարար» հանդամասում ապօրինի կերպով կացինով հատել է 8 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր, որոնցից առաջացած մոտ 0,3 խ/մ ծավալով փայտանյութը նշված վայրում հայտնաբերվել է եւ ի պահ է հանձնվել «Թումանյան» անտառպետությանը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси