Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լիդիանը» մտել է հարևանի «բոստանը», այսինքն Ջերմուկ համայնքի «տարածք». Նախկին փոխնախարար

«Լիդիանը» մտել է հարևանի «բոստանը», այսինքն Ջերմուկ համայնքի «տարածք». Նախկին փոխնախարար

13:58 | 20.09.2019 | Հասարակություն

«Լիդիանը» մտել է հարեւանի «բոստանը», այսինքն Ջերմուկ համայնքի «տարածք»: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել

Նա, մասնավորապես, նշել է. «Ամուլսարի վերաբերյալ.

նախագծային շեղումների, խախտումների, անտեսված ռիսկերի շարքից.

1. Իրականացված շինարարական աշխատանքների մասով.

Լեռնահատկացման պոլիգոնի սահմանային եզրագիծը (դեղին գույնով) շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է մոտ 0.7 հեկտարով (կարմիր շրջանակ), կարճ ասած «Լիդիանը մտել է հարեւանի բոստանը», այսինքն Ջերմուկ համայնքի «տարածք»:

2. Կենսաբազմազանության մասով.

Շրջակա միջավայրի նախարարությունում կամ տեղյակ չեն, կամ էլ խնամքով թաքցնում են այն փաստը, որ համաձայն UN Biodiversity Lab հարթակում տեղադրված կենսաբազմազանության կարեւոր տարածքների քարտեզի Ամուլսարի տարածքը (դեղին շրջանակ) ընդգրկված է KBA տեղեկատվական համակարգում:

Նրանք վաղուց արդեն պետք է այս տեղեկատվությունը, ինչպես նաեւ 2018 թ-ին բնապահպանական եւ ընդերքի պետական տեսչության կողմից կենսաբազմազանության վերաբերյալ վեր հանված տեղեկատվությունը վերլուծեին եւ քննարկեին (եռամսյա ժամկետում) փորձաքննական կենտրոնում (համաձայն ՀՀ կառավարության N 428-Ն/22.04.2015թ./ որոշման 10-րդ կետի)՝ արդյունքում համապատասխան եզրակացություն ներկայացնելով ՀՀ կառավարություն, որը չի իրականացվել (տես նկար):

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси