Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջերմուկից, Գնդևազից և Կեչուտից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները երթ են անում (ուղիղ)

Ջերմուկից, Գնդևազից և Կեչուտից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները երթ են անում (ուղիղ)

11:08 | 20.09.2019 | Հասարակություն

Ջերմուկ քաղաքից, Գնդեւազ եւ Կեչուտ համայնքներից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող բնակիչները, դասադուլ հայտարարած դպրոցականները, ինչպես նաեւ գործադուլ հայտարարած քաղաքացիներ, Ջերմուկում գործող առողջարանների ու հյուրանոցների աշխատակիցները քայլերթով հասել են Ջերմուկի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու համար։ Մի խումբ քաղաքացիներ էլ ավտոերթ են իրականացրել։ Բնակիչների խոսքով՝ այսօրվանից սկսում են խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ այդպիսով պայքարելով Ամուլսարի շահագործման դեմ։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։ Հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Նշենք, որ այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում բոլոր նրանց կողմից, ովքեր դեմ են հանդես գալիս Ամուլսարի շահագործմանը։ Միջոցառումների թվում հեծանվաերթ՝ «Ամուլսարը մնալու է սար՝ հենց Քո՛ շնորհիվ, Քայլ արա՝ հեծանիվ քշիր» կարգախոսով, մոտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Մանկասայլակներով երթ, Ամուլսարի պաշտպանները ֆլեշմոբեր են իրականացնում՝  փակցնելով «ԱմուՐսար», Save Amwulsar գրառմամբ պաստառներ։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси