Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իջևանում՝ ապօրինի անտառահատում իրականացնելու ակցիաների ընթացքում կալանավորված բոլոր անձինք ազատության մեջ են, կալանավորվածներ չկան. ՔԿ

Իջևանում՝ ապօրինի անտառահատում իրականացնելու ակցիաների ընթացքում կալանավորված բոլոր անձինք ազատության մեջ են, կալանավորվածներ չկան. ՔԿ

19:02 | 19.09.2019 | Հասարակություն

Հուլիսի 17-ին Իջևանում ապօրինի անտառահատումների խստացումների դեմ պայքարող քաղաքացիների ու տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված 13 անձինք ազատ են արձակվել:

 

Թե ինչ կարգավիճակում են գտնվում հուլիս ամսին կալանավորվածները, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Միջադեպով կալանավորված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Քրեական գործի շրջանակներում 30 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով 13 անձ ձերբակալվել էր, որից 6-ը ստորագրությամբ ազատ էին արձակվել: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 11 ոստիկանության ծառայող:

Նշենք, որ քրեական գործը հարուցված է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, և  316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը և այդ անձանց (տվյալ դեպքում ոստիկանների-Tert.am) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси