Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հիմա Նիկոլ Փաշինյանի օգնականը կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ. Սևակ Հակոբյան

Հիմա Նիկոլ Փաշինյանի օգնականը կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ. Սևակ Հակոբյան

18:11 | 19.09.2019 | Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքն այսօր՝ կառավարության առջև զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը զարմանալի էր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Գեներալ Մանվելի օգնականին (նախկին) Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե՝ ինչո՞ւ Մանվելի ունեցվածքը չես ծախել, ոսկեզօծ թրերը չես ծախել, որ բանակում, սահմանին, պատերազմում զոհվածների հարազատների գումարային հարցերը լուծես։ Ասաց, խռովեց ու գնաց, ու Մեսրոպը երևի հնարավորություն չունեցավ գոնե զարմանալու։

Փաշինյանը մտածում է, որ ԵԿՄ նախագահի օգնականը նրա ունեցվածքի կառավարի՞չն է։

Հիմա որևէ մի պաշտոնյայի օգնականը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ։ Սա՞ է ակնարկում վարչապետը։

Ինչ մնում է Մանվել Գրիգորյանի ունեցվածքին, նա կարծեմ մի մասը ձեզ է տվել՝ կառավարությանը կամ ձեր թիմին, դուք եք տնօրինողը կամ շուտով դառնալու, ծախեք, լուծեք հարցերը։

Ամեն դեպքում, զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Ի դեպ․ խոսքը էն Մանվել Գրիգորյանի մասին է, որին 2008-ի բեմից Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ էր կանչում՝ իր զորքով։ Փաշինյանն էլ վանկարկում ու ծափ էր տալիս»,– գրել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси