Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թալիբները հարձակվել են հիվանդանոցի վրա Աֆղանստանի հարավում. կա 20 զոհ

Թալիբները հարձակվել են հիվանդանոցի վրա Աֆղանստանի հարավում. կա 20 զոհ

17:55 | 19.09.2019 | Հասարակություն

Աֆղանստանի հարավում հիվանդանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 90-ը վիրավորվել է։ Ողբերգությունը տեղի է ունեցել Զաբուլ շրջանի մայրաքաղաք Քալաթում, տեղեկացնում է DW-ն։

Անհայտ անձը ինքն իրեն պայթեցրել է շենքի մոտ կայանած բեռնատարի կողքին։ Զոհերի մեջ են պացիենտներ, բժիշկներ եւ հիվանդանոցի այլ աշխատակիցներ։ Հիվանդանոցի շենքը պայթյունի հետեւանքով խիստ տուժել է։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իսլամական արմատական «Թալիբան» շարժումը, որը հայտարարել է, որ նշանառության տակ է վերցրել աֆղանական հատուկ ծառայության շենքը, որը գտնվում է բուժհաստատության կողքին։

Սեպտեմբերի 19-ի գիշերը աֆղանական ուժայիններն ԱՄՆ աջակցությամբ օդային գրոհ են իրականացրել Աֆղանստանի արեւելքի Նանգարհար շրջանում։ Թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների գաղտնի ապաստարանն էր, բայց ականը սխալմամբ ընկել է գյուղական տեղանքի վրա։ Դրա հետեւանքով զոհվել է ոչ պակաս, քան 30 խաղաղ բնակիչ, եւս 40-ը տուժել է։ Այս տեղեկությունը հաստատել է ՊՆ-ն Քաբուլում, միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը առայժմ տեղեկությունները չի մեկնաբանել։

Սեպտեմբերի կեսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դադարեցնում է խաղաղ բանակցությունները թալիբների հետ, որոնք արդեն ավարտման փուլում էին։ Դա պայմանավորված էր Քաբուլում հարձակմամբ, որի հետեւանքով զոհվել էր նաեւ այդ թվում ամերիկացի զինվոր։ Բանակցությունների դադարեցումից հետո «Թալիբանի» գրոհայինների հարձակումները կտրուկ ավելացան։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси