Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լիլիթ Մակունցի գրառումից հետո Հովիկ Աղազարյանի ստիպված է եղել արդարանալ

Լիլիթ Մակունցի գրառումից հետո Հովիկ Աղազարյանի ստիպված է եղել արդարանալ

17:43 | 19.09.2019 | Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք»։

Այս առնչությամբ, Մակունցը Facebook-ի իր էջում գրել է. ««Ներքոնշյալ ձեւակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները եւ հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»:

Դրանից հետո Հովիկ Աղազարյանը եւս անդրադարձել է թեմային՝ նշելով. «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանը իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձեւակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել որպես հեգնանք: Բնականաբար մեր գործողությունները միտված են անաչառության ապահովմանը իրավական դաշտում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси