Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շիրակում «Մերսեդեսը» մի քանի պտույտ անելով, հայտնվել է դաշտում. 21-ամյա վարորդի դին գտել են մեքենայից դուրս

Շիրակում «Մերսեդեսը» մի քանի պտույտ անելով, հայտնվել է դաշտում. 21-ամյա վարորդի դին գտել են մեքենայից դուրս

17:35 | 19.09.2019 | Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15:55-ի սահմաններում Շիրակի մարզի Սարագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Ղևոնդ Իգիթյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TN 061 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի –Բավրա ավտոճանապարհի 163-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը, ում դին քաղաքացիներն ու ՃՈ ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել է դիահերձարան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси