Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում բացահայտվել է 83 հանցագործություն. Բռնաբարություն, գողություն, խարդախություն, ծեծ

Մեկ օրում բացահայտվել է 83 հանցագործություն. Բռնաբարություն, գողություն, խարդախություն, ծեծ

15:39 | 19.09.2019 | Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման կամ վատնման՝ 8, ծեծի 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության փորձի, բնակարանային գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси