Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բոլթոնը փակ հանդիպման ժամանակ խիստ քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

Բոլթոնը փակ հանդիպման ժամանակ խիստ քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

14:01 | 19.09.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը, որին Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ազատեց պաշտոնից, չորեքշաբթի Նյու Յորքում փակ հանդիպման ժամանակ խիստ քննադատել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Politico-ին։

Նրա աղբյուրների տեղեկություններով՝ փակ ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր պահպանողական Գեյթսթոունի ինստիտուտը, Բոլթոնը, մասնավորապես, «ահավոր ազդանշան» է անվանել Թրամփի որոշումը՝ հրավիրել «Թալիբան» արմատական շարժման առաջնորդներին ԱՄՆ նախագահի Քեմփ Դեւիդի քաղաքամերձ նստավայր։ Նախկին խորհրդականի կարծիքով՝ Թրամփն արդյունքում չեղարկել է այդ հանդիպումը թալիբների կողմից Քաբուլում ահաբեկչությունից հետո, որի զոհ են դարձել խաղաղ բնակիչներ։

Բացի այդ, ըստ Բոլթոնի վարկածի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ ցանկացած տեսակի բանակցություններ «դատապարտված էին ձախողման», չի եղել որեւէ նշան, որ այդ երկրները «ինչ-որ կերպ նախատեսել են հրաժարվել միջուկային զենքից»։ Նա կարծում է, որ Թեհրանը եւ Փհենյանը հետաքրքրված են բանակցություններ վարել միայն հանուն ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը մեղմելու։

Պետության ղեկավարի նախկին օգնականը նաեւ կարծում է, որ Թրամփի հրաժարումը հունիսին իրանական ԶՈւ-ի կողմից խփված ամերիկյան անօդաչու թռչող սարքի պատասխան գործողություններից «հող է պատրաստել» Թեհրանի հետագա «ագրեսիվ գործողությունների» համար, նշում է Politico-ն։ Նա ենթադրել է, որ պատասխան միջոցներ ընդունելու դեպքում սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումը տեղի չէր ունենա։ Բոլթոնը նաեւ նշել է, որ ամերիկյան խփված անօդաչու թռչող սարքի համար նախատեսվող պատասխանն անցել է համաձայնեցումների ողջ ընթացակարգը, եւ բոլորը Սպիտակ տանը հավանություն են տվել դրան։ Սակայն, ինչպես նշել է պետության ղեկավարի նախկին օգնականը, «բարձրագույն պաշտոնատար անձն ամենավերջին պահին, ոչ մեկին չասելով, որոշեց չանել դա»։

«Նա քննադատել է Թրամփին՝ չհիշատակելով նրա անունը մի քանի անգամ»,- պարբերականին ասել է ընդունելությանը հրավիրվածներից մեկը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси